ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Հիվանդությունների 40 տոկոսի դեպքում պատճառը գեներն են, 25 տոկոսի դեպքում՝ վնասակար սովորությունները. armeniamedicalcenter.am
Եվ այսպես, ի՞նչն է մեր հիվանդությունների պատճառը՝ արտաքին իրավիճակնե՞րը, թե՞ գեները: Ախտաբանությունների 40 տոկոսն առաջացնում է միայն ԴՆԹ-ն, իսկ 25 տոկոսը զարգանում են արտաքին պայմանների ազդեցության պատճառով, ինչպես ցույց է տվել զույգերի մասնակցությամբ անցկացված ամենախոշոր հետազոտությունը:
Այդ բնույթի ամենամասշտաբային հետազոտությունը հնարավորություն տվեց ստանալ այն հարցի պատասխանը, որը դարերով հուզում է գիտությանը՝ ի՞նչն է հիվանդությունների պատճառների հիմքը, ինչ-որ շեղումներ ԴՆԹ-ու՞մ, թե՞ արտաքին իրավիճակները: Հարվարդի համալսարանի գիտնականները հետազոտել են 35 մլն ամերիկացիների, ներառյալ` 1000 զույգ երկվորյակների մասին տեղեկատվությունը, որոնք հսկել և պահպանել են 24 տարուց ավելի: Այդ հետազոտությունը թույլ տվեց պատասխանել այն հարցին, թե ինչպիսի՞ հիվանդություններն են առաջանում գենետիկորեն, իսկ ինչպիսիները՝ արտաքին միջավայրի ազդեցությամբ:
Պարզվել է, որ հիվանդությունների մեծամասնությունը երկու հիմնական իրավիճակների արդյունք է, այն է՝ վատ ժառանգականության և արտաքին գործոնների զուգակցումը: Հատկապես արտաքին գործոններն են ընդունակ ազդել մեր գեների արտահայտման վրա, բայց գեներն իրենք էլ ազդեցություն են գործում այն բանի վրա, թե մեր օրգանիզմն ինչպես կարձագանքի արտաքին գործոններին: Եվ, այնուամենայնիվ, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, հիվանդությունների 40 տոկոսը վատ ժառանգականության, կամ ԴՆԹ-ի յուրահատկությունների արդյունք է: Ընդ որում, հիվանդությունների 25 տոկոսն առաջանում են բացառապես արտաքին պայմանների պատճառով, ներառյալ` վնասակար սովորությունները, ոչ ճիշտ ապրելակերպը, սխալ սնունդը, սթրեսը և այլն:
Մեդիկ Ֆորումը հիշեցնում է, որ մարդն այլ կենդանիների նման, ավելին է, քան ԴՆԹ-ի պարզ համակցումը: Մեզանից յուրաքնչյուրի գեներն առանձնահատուկ են, իսկ արտաքին միջավայրը, որտեղ մենք զարգանում ենք, առավել առանձնահատուկ է: Հատկապես, որ այն մշտապես փոփոխվում է: Հենց դա էլ դժվարացնում էր հետևյալ հարցի ճշգրիտ պատասխանը գտնելուն՝ հիվանդությունների պատճառը գենե՞րն են, թե՞ արտաքին իրավիճակները: Միայն, երբ օգնության եկան երկվորյակները՝ ներառյալ միաձվանի երկվորյակները, հնարավոր դարձավ, միանշանակ, տեսնել ժառանգականության ազդեցության աստիճանը:
Կարդացեք նաև
Հայաստանի և Ֆրանսիայի գործընկերությամբ իրականացվող մանկական և դեռահասային հոգեբուժության փոխանակային ծրագրի շրջանակում հունվարի 22-26-ը Փարիզի մի շարք բժշկագիտական...
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի կազմակերպած երկօրյա դասընթացին. «Բազմաթիվ են դեպքերը, երբ առողջապահական համակարգի հետ առնչվելիս...
Բնակչության ծերացումը ժամանակակից աշխարի բազմաթիվ երկրներին, այդ թվում Հայաստանին բնորոշ երևույթ է, որը կարող է էական ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական և անվտանգային նշանակություն ունենալ երկրների համար...
Ռուսական FB հեղինակավոր ամսագրի «Տարվա մարդիկ» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա Ստոմատոլոգ» անվանակարգում մրցանակի է արժանացել հայազգի ստոմատոլոգ, «Իմպլանտում»-ի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը...
Կարո՞ղ է, արդյոք, երաժշտությունը բարելավել մեր առողջությունն ու կյանքի որակը։ Այս հարցին անդրադարձել են Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները...
Սիրով տեղեկացնում ենք, որ Եվրոպական հեղինակավոր “Journal of European CME” պարբերականում հրապարակվել է «Շարունակական բժշկական կրթությունը և շարունակական մասնագիտական զարգացումը...
Ամերիկացի հանրահայտ դերասան Ռոբերտ դե Նիրոյի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել 2003 թվականին։ Բժիշկների կանխատեսումները լավատեսական են եղել, և դերասանը չի հուսահատվել...
Ինչպես է կիրառվում միջուկային բժշկությունն աշխարհում և այժմ արդեն «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Միջուկայինբժշկությունը նորարարական ուղղություննէամբողջաշխարհում, ինչիշնորհիվայսօրարդեն բուժելիենբազմաթիվ հիվանդություներ...
- Ի՞նչ է ներառում էնդոսկոպիկ ծառայությունը:
- «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է էնդոսկոպիկ ախտորոշման և բուժման ծառայություն, որը ներառում է...
Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա: Ու եթե այդ թերապիայի կարիքն ունեցող մարդիկ ինչ-ինչ պատճառներով ինչ-որ ժամանակահատվածում համերգասրահներ այցելելու հնարավորություն չունեն, ապա Do Re Meet բարեգործական ծրագիրը...
Վերջին տարիներս Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակները որպես կանոն շնորհվում են այն հետազոտությունների համար, որոնք ուսումնասիրում են քաղցկեղի առաջացման և զարգացման մեխանիզմները՝ բջջային և մոլեկուլային...
Թեհրանի պետական բժշկական համալսարանի խորհուրդը որոշել է խորհրդանշական քայլով սկսել ԵՊԲՀ-ի հետ ապագա արդյունավետ աշխատանքն ու երկարաժամկետ կապերի հաստատումը: Հայ մեծանուն գիտնական Մխիթար Հերացու արձանը կտեղադրվի...
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը հանդիպել են առողջապահության ոլորտի տնտեսվարողների հետ: 55 խոշոր հարկ վճարողներին ներկայացվել են ոլորտին բնորոշ ռիսկերը...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY8jOat2' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384